Սյամոն էլի սկսել է «ջուր պղտորել» ու օգտվելով առիթից՝ առաջ տանել ադրբեջանական շահերը Հայաստանում, ինչը ոչ միայն աննկատ չի մնացել Ադրբեջանում, այլև այդ երկրի ԶԼՄ-ները որոշել են մի լավ ռեկլամել Սյամոյին՝ նրա մանիպուլյատիվ, հակաազգային հայտարարությունները որպես լավ քարոզչական մատերիալ օգտագործելով:
Սյամոն, կորցնելով նամուսը, հայտարարել էր, թե Արցախի 5-րդ շարասյան գլխավոր դերակատարները Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմաքաղաքական գործիչներն են: «5-րդ շարասյունը՝ Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Ռուբեն Վարդանյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան, Արայիկ Հարությունյան․ սրանք գլխավոր դերակատարներն են»,-մասնավորապես՝ հայտարարել էր «Իժոն»։ Եվ ահա նրա հայտաարոթյունները լավ նյութ են դարձել, մասնավորապես, ադրբեջանական ARB24-ի համար, որը մի ամբողջ հաղորդում է ներկայացրել՝ փորձելով վերլուծել Սյամոյի խոսքերը:
Այսպիսով՝ արձանագրենք, որ Նիկոլից հետո Ադրբեջանում աստղ է դառնում Սյամոն, ինչը թերևս բնական է. երկուսն էլ նույն կնոջն են սիրում, իսկ այդ կինը Մեհրիբանի ընկերուհին է:
Սյամոն ադրբեջանական քարոզչության համար պետքական մատերիալ ապահովող դեմքերից է այսօր, ինչը լրջագույն հիմք է տալիս՝ ողջամտորեն եզրահանգելու, որ նա ադրբեջանական հատուկ ծառայությունների ձեռքի խաղալիքն է, որին շնորհվել էր Արցախից ճողոպրելու թույլտվություն՝ պայմանով,որ Հայաստանի ներսում առաջ կտանի ադրբեջանական նարատիվները, ինչն էլ հենց հիմա անում է Սյամոն՝ վարկաբեկելով Արցախը:



